«Ավելի հեշտ է ազգ կառավարել, քան 4 երեխա դաստիարակել». Չերչիլի սուր մտքերը, որ կարդալ է պետք


Warning: mysql_num_fields() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/www-root/data/www/arm.zham.info/wp-includes/wp-db.php on line 3220

Ավելի հեշտ է ազգ կառավարել, քան 4 երեխա դաստիարակել:

Դեռևս երիտասարդ տարիքում ես կանոն եմ դարձրել մինչև ճաշը մի կաթիլ անգամ չխմել: Հիմա, երբ արդեն երիտասարդ չեմ, հետևում եմ մինչև նախաճաշ չխմելու կանոնին:

Ես միշտ հետևել եմ հետևյալ կանոնին. Մի վազիր, եթե կարող ես կանգնել, մի կանգնիր, եթե կարող ես նստել, և մի նստիր, եթե կարող ես պառկել:
Դեմոկրատիան կառավարման վատագույն ձևն է, եթե մնացածը չհաշվենք:

Քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել, թե ինչ կկատարվի վաղը, մի շաբաթ, մի ամիս և անգամ մի տարի հետո, իսկ հետո բացատրել, թե ինչու դա տեղի չունեցավ:

Կապիտալիզմի բնածին արատը բարիքների անհավասարաչափ բաշխումն է, սոցիալիզմի բնածին արժանիքը` չքավորության հավասար բաժանումը:
Ես վաղուց եմ նկատել, որ բոլորը ձգտում են մեղադրել ինձ: Հավանաբար նրանք մտածում են, որ մեղքի զգացումը զարդարում է ինձ:

Դպրոցական ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները կարող են միայն երազել:

Եթե ճշմարտությունը բազմեզր է, ապա սուտը բազմաձայն է:

Գումար կուտակելն օգտակար բան է, հատկապես, եթե դա քո ծնողներն են արել:

Ես միշտ պատրաստ եմ սովորել, սակայն ինձ միշտ չէ, որ դուր է գալիս, երբ ինձ սովորեցնում են:
Միշտ ավելի հեշտ է հայտարարել սկզբունքներիդ մասին, քան իրագործել դրանք:

Չկա ավելի լավ ներդրում, քան նորածնի կաթի մեջ ներդրումը:

Հաջողությունն անհաջողությունից անհաջողություն ընթանալու ճանապարհին ոգևորությունը չկորցնելն է:

Մեծ գործերի փորձառությունը ինձ հանգեցրեց նրան, որ ամեն ինչ միանգամից կարգավորելու փորձերը հաճախ սխալ են:

https://goodinfo-24.ru/%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%B7%D5%BF-%D5%A7-%D5%A1%D5%A6%D5%A3-%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC-%D6%84%D5%A1%D5%B6-4-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1/?%D5%A3%D6%85%D6%85%D5%A4&fbclid=IwAR2KP2L_FA8U_bGn_sdfOnrWvRViSmJpsrVCxCmRzyU_SOnN69TXgvbUDzw

Be the first to comment on "«Ավելի հեշտ է ազգ կառավարել, քան 4 երեխա դաստիարակել». Չերչիլի սուր մտքերը, որ կարդալ է պետք"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ