Համապատասխան «ուղեղային կենտրոնների անսարքության» պատճառով նա բացարձակապես չի գիտակցում այն իրավական «վտանգները», որ սպասվում են իրեն…


Warning: mysql_num_fields() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/www-root/data/www/arm.zham.info/wp-includes/wp-db.php on line 3220

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Դե ինչ, ոմն մեկի կամակորությունն ու տգիտությունը, ինքնահաճությունն ու ինքնասիրահարվածությունը զզվանք է առաջացնում… Եվ այդ նողկալի մարդուկը շարունակում է դիմադրել արդարադատությանը։ Փաստորեն նրա մոտ կամքի և տոկունության, համարձակության և տղամարդկության մասին խոսք լինել չի կարող։ Համապատասխան «ուղեղային կենտրոնների անսարքության» պատճառով նա բացարձակապես չի գիտակցում այն իրավական «վտանգները», որ սպասվում են իրեն…
Առհասարակ մարդկային կամքը ենթադրում է զոհողություն, նպատակ, Հայրենիքին ու Ժողովրդին ծառայելու վճռականություն։ Այսօր ականատեսն ենք նախկին պաշտոնյայի կամքի և համարձակության իսպառ բացակայությանը։ Նա ընկել է մանրուքների հետևից, մտածում է միմիայն իր անհատական խնդիրների մասին, ուզում է ամեն գնով պահպանել ժողովրդից կողոպտած միլիոնները, սակայն, բարեբախտաբար, այսօր այլևս ուժն ու հնարավորությունները չեն բավականացնում և նա վերածվել է խղճուկ արարածի, հասարակության խորթ անդամի…
Հ.Գ. Հայի այս տեսակ տականքը, եթե դրան կարելի է հայ անվանել, նույնպես անմրցելի է…

Համապատասխան «ուղեղային կենտրոնների անսարքության» պատճառով նա բացարձակապես չի գիտակցում այն իրավական «վտանգները», որ սպասվում են իրեն…

Be the first to comment on "Համապատասխան «ուղեղային կենտրոնների անսարքության» պատճառով նա բացարձակապես չի գիտակցում այն իրավական «վտանգները», որ սպասվում են իրեն…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ