Ճախրող ռեստորան Երևանում, հայտնի է բացման օրը՝ հունիսի 20-ից ․ (Տեսանյութ)


Warning: mysql_num_fields() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/www-root/data/www/arm.zham.info/wp-includes/wp-db.php on line 3220

 

Dine Sky Armenia-ն առաջարկում է ընթրել երկնքում՝ ավելի բարձր քան Սֆինքսն է, Կոլիզեյումը, Հաղթական կամարը կամ Մայր Հայաստանի արձանը:

55 մետր բարձրության վրա սեղան գցելու միտքը ծնվել է 2 տարի առաջ: Այս ընթացքում թիմն աշխատել ու կատարելագործել է նախագիծը, իսկ հունիսի 20-ից արդեն Հայաստանի ամենամեծ «օդային սեղանի» շուրջ կհավաքվեն տեղացի և օտարերկրյա հյուրերը:

«Գետնից բարձր» ընթրել ցանկացողները կարող են վայելել տեղում պատրաստվող ուտեստներն ու չանհանգստանալ անվտանգության մասին: Ճոպաններն ամուր են, համակարգն՝ անվտանգ, կռունկավարն էլ 6 ամիս Արաբական Միացյալ Էմիրություններում է վերապատրաստվել:

Կենդանի երաժշտությամբ ռոմատիկ ընթրիքից մինչև ծննդյան տոն և նշանադրություն. երևանյան երկնքում 1 և կես ժամանոց նախաճաշ կամ ընթրիք կարելի է ամրագրել տեղում, զանգով կամ օնլայն՝ dinesky.com կայքում:

Պատասխանատուներն ասում են՝ սա սեզոնային նախագիծ չէ. երբ ձմեռը մոտ լինի, Dine Sky Armenia-ն անակնկալ էլ կանի: Իսկ մինչ այդ ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները:Dine Sky Armenia

в среду

Ահա և մեր առաջին լուսանկարը թե ինչպես բարձրացանք երկինք։
Վայր, որտեղ դուք կարող եք ոչ միայն համեղ սնվել և զգալ ադրենալինի մեծ չափաբաժին , այլև կարող եք վայելել Երևանի ողջ գեղեցկությունը , որի չնաշխարհիկ տեսարանը, բացվում է միայն Դայն Սքայ ռեստորանից։
Դե ինչ, շտապեք նախապես կատարել առցանց ամրագրումներ հենց այսօրվանից օգտվելով՝ 25% զեղչից։
Բացումը հունիսի 20-ից
1 ժամ 30 րոպե անցկանցնելն արժե 18,000 23,000 և 27,000 ՀՀ դրամն գումարած 10% սպասարկման վճար, որոնք էլ կիրականանան 14։…

Ещё

На данном изображении может находиться: небо, ночь и на улице

 

Աղբյուր՝

Be the first to comment on "Ճախրող ռեստորան Երևանում, հայտնի է բացման օրը՝ հունիսի 20-ից ․ (Տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ