Կեցցես․ Սրբուկի հրաշալի ելույթը «Եվրատեսիլ 2019»-ի կիսաեզրափակչում․ տեսանյութ


Warning: mysql_num_fields() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/www-root/data/www/arm.zham.info/wp-includes/wp-db.php on line 3220

Այս պահին ընթանում է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի մրցութային մասի բացումն արեց Հայաստանի պատվիրակ Սրբուկը: Նա հրաշալի ելույթ ունեցավ իր Walking out երգով։

Ելույթի ժամանակ Սրբուկը կրում էր Արամ Նիկոլյանի հեղինակած հագուստով։

Դիզայները նշել է, որ կերպարը ստեղծելիս հիմնական շեշտադրումն արել են Սրբուկին առավել ուժեղ ներկայացնելու վրա։ Դիզայների կարծիքով` կամային կնոջ մասին պատմող երգին համահունչ էր տղամարդու պահարանից վերցված պիջակը։

Մրցույթից ժամեր առաջ Սրբուկն Ինստագրամի իր էջում գրել էր. «Կուլմինացիոն հատվածում Ձեզ անակնկալ է սպասվում:

Ես դահլիճում «մնալու» եմ միայնակ՝ առանց հանդիսատեսի: Նման հնարքն օգտագործվելու է երգի էմոցիոնալ լարվածությունն առավել ուժգնացնելու նպատակով»։

Եզրափակչի ուղեգրի համար այսօր Սրբուկի հետ պայքարելու են Իռլանդիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Մալթայի, Լիտվայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները։

Տեսանյութը դիտեք ստորև․

 

Be the first to comment on "Կեցցես․ Սրբուկի հրաշալի ելույթը «Եվրատեսիլ 2019»-ի կիսաեզրափակչում․ տեսանյութ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ