Ինչպես հեռացնել խանութում վաճառվող հավի մսից հակաբիոտիկներն ու վնասակար նյութերըԻնչպես հեռացնել խանութում վաճառվող հավի մսից հակաբիոտիկներն ու վնասակար նյութերը

Տատիկի բակում մեծացած հավի միս ուտելու ժամանակները վաղուց անցել են: Հիմա բոլորս ստիպված եք սուպերմարկետներից գնված մթերքով սնվել: Սուպերմարկետում հավերը հայտնվում են թռչնաբուծական ֆաբրիկաներից, որտեղ հայտնի չէ ինչով են դրանք կերակրվում, հաճախ էլ հակաբիոտիկներ են տալիս, որոնք օրգանիզմում մնում են մեկ շաբաթ, կամ ավելի:

Այնպես որ, պատրաստելուց առաջ լավ կլինի հավի միսը վնասազերծել:

Մաքրում ենք հավը հակաբիոտիկներից.

Եղանակ 1

Հավը եփելուց անմիջապես հետո թափեք արգանակը: Եթե հավը կերակրվել է միայն համակցված կերով, ապա այդ արգանակից ոչ մի օգուտ չի լինի: Լավագույն դեպքում այն ուղղակի չի վնասի ձեզ:

Եղանակ 2.

Պետք է ամբողջությամբ չպատրաստել հավը, հանել ներքին օրգանները; Տոքսիկ նյութերը մեծ մասամբ կուտակվում են լյարդում ու երիկամներում: Լավ կլինի հեռացնել մաշկը, քուչը: Լավ մաքրելուց հետո նոր պատրաստեք միսը:

Եղանակ 3

Հավը դրեք հատուկ լուծույթի մեջ` մեկ լիտր ջրին ավելացրեք երկու գդալ սոդա և քառորդ կիտրոնի հյութ: Հավը երկու ժամ թողեք այդ լուծույթի մեջ, հետո այն դատարկեք ու նոր լուծույթ պատրաստեք, ևս երկու ժամ թողեք:

Ի դեպ, այս պրոցեդուրայի համար կարելի է վերցնել նաև հանքային ջուր, որը նույնպես լավ կմաքրի տոքսիններից և կփափկեցնի միսը: Շատ հարմար է օգտագործել հենց պատրաստումից առաջ:

Աղբյուր

Be the first to comment on "Ինչպես հեռացնել խանութում վաճառվող հավի մսից հակաբիոտիկներն ու վնասակար նյութերըԻնչպես հեռացնել խանութում վաճառվող հավի մսից հակաբիոտիկներն ու վնասակար նյութերը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ