Դեն նետեք բոլոր կրեմներն ու տարբեր միջոցները. աչքերի շուրջ մաշկը հարթեցնելու և թարմացնելու համար կա միայն մի միջոց…

Աչքերի շուրջ մաշկը շատ նուրբ է, այդ իսկ պատճառով, այն արագ է ծերանում  և շատ արագ է ցույց տալիս տարիքը: Մաշկի այս հատվածը ևս խնամքի կարիք ունի, և ճիշտ խնամքի դեպքում աչքերի շուրջ մաշկը կլինի հարթ, գեղեցիկ և թարմ:

Դիմակ ալոեով

Բաղադրիչներ

  • 1 ճաշի գդալ տնական թթվասեր կամ բարձր յուղայնությամբ սերուցք
  • 1 թեյի գդալ ալոեի հյութ

Պատրաստման եղանակը

Թթվասերը միացնել ալոեի հյութի հետ, քսել աչքերի շուրջ մաշկին, թողնել 30 րոպե  և մաքրել բամբակի օգնությամբ, որը պետք է թրջել խոտաբույսերով պատրաստված  թուրմով: Այս դիմակը, ոչ միայն հարթեցնում է մաշկը, այլ նաև սպիտակեցնում է այն:

Դիմակ վարունգով մեղրով

  • 1 ճաշի գդալ քերած վարունգ
  • 1 թեյի գդալ մեղր

Պատրաստման եղանակը

Վարունգը և մեղրը խառնել, քսել աչքերի շուրջ մաշկին, թողնել 15 րոպե, այնուհետև լվանալ  խոտաբույսերի թուրով թրջված բամբակի օգնությամբ: Այս դիմակը ձգում է, սնում է մաշկը, պայքարում է պիգմենտների դեմ:

Դիմակ  մաղադանոսով

  • 1 ճաշի գալ քերած վարունգ
  • 10 մլ  մաղաանոսի հյութ
  • Մեկ-երկու կաթիլ վիտամին Е

Պատրաստման եղանակը

Բաղադրիչները միացնել քսել աչքերի շուրջ մաշկին, թողնել 15 րոպե և լվանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Be the first to comment on "Դեն նետեք բոլոր կրեմներն ու տարբեր միջոցները. աչքերի շուրջ մաշկը հարթեցնելու և թարմացնելու համար կա միայն մի միջոց…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ