Լևոն Սարգսյանի թիկնազորին զինվորական համազգեստներ են բաժանվել, նա նաև գտնվում է հետախուզման մեջ. Գլխավոր Դատախազի սենսացիոն հայտարարությունը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մայիսի 16-ի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքում եղած այս ձևակերպմանը՝

«Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և նրա մերձավոր որոշ անձինք»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ անձանց մասին է խոսքը:

«Օրինակ, այդպիսի անձինք, ում հետ թիկնազոր կամ այլ անձինք են, մեր նկարագրած դրվագին առնչվում է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը: Քննությանն այդպիսի տվյալներ հայտնի են, բա մենք օդից կտրված որոշակի տեղեկություն պե՞տք է մեջբերեինք մեղադրանքի որոշման մեջ: Ես ուզում եմ, որ ամեն բան դուք իր փուլում տեսնեք»:

Հարցին, թե Լևոն Սարգսյանի թիկնազորին զինվորական համազգեստներ են բաժանվել, գլխավոր դատախազը դրական պատասխան տվեց:

«Նա կարգավիճակ ունի, ներկայումս գտնվում է հետախուզման մեջ, խափանման միջոցն է կալանք մեկ այլ քրեական գործով: Այս գործով նրա արարքին դեռևս իրավական գնահատական տրված չէ»,- խոսելով Լևոն Սարգսյանի մասին՝ ասաց Արթուր Դավթյանը:

Վերջինս, նշենք, այսօրվա նիստում հայտարարել էր, որ ոչ պետական միջոցներից զինվորներին մոտ 120 մլն դրամ է բաժանվել: Նիստից հետո լրագրողների հարցին, թե ինչ աղբյուրներից է այդ 120 մլն դրամը, Արթուր Դավթյանը պատասխանեց.

«Քրեական գործով աղբյուրները, թե այդ գումարներն ինչ աղբյուրով են ձևավորվել, դրա վերաբերյալ դեռևս հրապարակման ենթակա նյութ չունեմ: Բայց դրանք ակնհայտորեն ոչ պետական միջոցներ են, որոնք գիտեք՝ ինչ նպատակի են ծառայել»:

Գլխավոր դատախազը շեշտեց գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը և ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրեց կրքերը չբորբոքել:

«Շատ լավ հասկանում եք այս գործի նրբությունները: Պետք է այնպես անենք, որ կրքերը մենք չբորբոքենք: Հետևեք դատավարության ընթացքին, ամեն հնարավորություն ստեղծվում է, որ ձեզ համար հասանելի լինի ամեն ինչը: Հետևեք և դրանով իրականացրեք օբյեկտիվ հրապարակում՝ առանց ավելորդ գնահատականնե

րի, առանց կրքեր բորբոքելու»,- ասաց նա:

Ավելի մանրամասն տեսանյութում․

Լևոն Սարգսյանի թիկնազորին զինվորական համազգեստներ են բաժանվել, նա նաև գտնվում է հետախուզման մեջ. Գլխավոր Դատախազի սենսացիոն հայտարարությունը

 

 

Be the first to comment on "Լևոն Սարգսյանի թիկնազորին զինվորական համազգեստներ են բաժանվել, նա նաև գտնվում է հետախուզման մեջ. Գլխավոր Դատախազի սենսացիոն հայտարարությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ