Խմեք սա քնելուց առաջ և կազատվեք գոտկատեղի շուրջ ավելորդ ճարպից

Այսօր EnterTrain-ը մի շատ պարզ ըմպելիք է ներկայացնում, որը կբարելավի ձեր նյութափոխանակությունն ու մարսողությունը, ինչպես նաև կօգնի շատ արագ կերպով նվազեցնել անցակալի ճարպերը։

Այս ըմպելիքի հիմնական բաղադրիչը կոճապղպեղն է։ Այս արմատը լի է բուժիչ և հակաբորբոքային հատկություններով, որոնք հարյուրամյակներ շարունակ օգտագործվել են բնական դեղերի պատրաստման համար։

Մարդիկ օգտագործում են կոճապղպղեղը բորբոքումների դեմ, նիհարելու համար, գրիպի ախտանշանները վերացնելու համար։ Այն նաև ցավազրկող հատկությամբ է օժտված, բուժում է հիվանդ կոկորդը, արագացնում է նյութափոխանակությունը, ինչի արդյունքում ազատվում եք ավելորդ քաշից։ Այն նաև բնական աֆրոդիզիակ է. անկողնում որևէ խնդրի դեպքում պարզապես ձեզ մեկ բաժակ կոճապղպեղով և մեղրով թեյ է անհրաժեշտ։ Օրական այս խառնուրդից մեկ գդալ ընդունեք՝ լիբիդոն և արյան շրջանառությունը լավացնելու համար։

Կոճապղպեղի հետ օգտագործվող բաղադրիչներից է նաև մաղադանոսը։ Սա ուժեղ միզամուղ է, որը բարելավում է երիկամների աշխատանքը։ Այն օգտագործվում է նաև բարձր արյան ճնշման դեպքում։ Մաղադանոսը հրաշալի միջոց է նաև նիհարելուհամար։

Ահա և մեր բաղադրատոմսը.

Ձեզ անհրաժեշտ է.

  • 1 ճ.գ. քերած կոճապղպեղ
  • Կես լիմոն
  • Մի փունջ մաղադանոս
  • 1/3 բաժակ ջուր
  • 1 վարունգ

Պատրաստման ընթացքը շատ պարզ և արագ է։ Լվացեք և մաքրեք բոլոր բաղադրիչները։ Դրեք բլենդերի մեջ և հարեք մինչև միատարր զանգված դառնալը։ Խմեք քնելուց առաջ մեկ բաժակ։ Առաջին արդյունքները դուք կտեսնեք արդեն մի քանի օր հետո։ Փորձեք հենց այսօր։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմ

Be the first to comment on "Խմեք սա քնելուց առաջ և կազատվեք գոտկատեղի շուրջ ավելորդ ճարպից"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ