Նիհարելու 9 գաղտնիք, որոնց մասին գիտեն գիտնականները և թաքցնում են սննդաբանները

Օձը փոխակերպման սուրբ խորհրդանիշն է դեռ հին ժամանակներից ի վեր։ Փոխվելու և աճելու համար նա պետք է փոխի կաշին։ Այդ պրոցեսն այնքան էլ հաճելի չէ և նույնիսկ՝ ցավոտ է, սակայն արդյունքում նա ավելի ուժեղ և առողջ է դառնում։

Եթե ցանկանում ես նիհարել, փոխել մարմինդ, պետք է ամբողջովին փոխես սովորություններդ

Քեզ մոտ կստացվի, կարևորը սկսելն է։ Որպեսզի կիլոգրամները վերջապես սկսեն անհետանալ, պետք է փոխեք ձեր մոտեցումը նիհարելու նկատմամբ։ Այն, ինչ այսօր ներկայացնում է EnterTrain-ը, իրոք զարմանալի է։

Ինչպես սկսել նիհարել

1. Մեզ երկար ժամանակ սովորեցրել են հաշվել կալորիաները։ Իրականում, մարմնի քաշը նվազեցնելու համար պետք է կարգի բերել օրական օգտագործվող ածխաջրերի նորման։ Պետք է ավելի շատ ճարպեր և սպիտակուզներ ուտել, ածխաջրերը թողնել։ Սաղմոն, սարդինա, հարինգ, ընդեղեն, ավոկադո, միս, ձու. այս բոլոր մթերքները կնպաստեն օրգանիզմում օմեգա–6 և օմեգա–3 ճարպաթթուների բալանսին։ Սա կկարգավորի ինսուլին հորմոնի արտադրությունն օրգանիզմում և կդադարի ճարպերի կուտակումը։

2. Ինչու՞ է այդքան դժվար քաղցրից հրաժարվելը։ Քանի որ շատ հաճախ ինսուլինի մակարդակը նորմալ չէ։ Քղացրակերների համար ելքը մեկն է. անցնել ճիշտ սննդակարգի։ Շատ կարևոր է հաճախակի բրոկոլի ուտելը և այլ կանաչ բանջարեղեններ, կանաչի, դրանց մեջ քրոմ կա, որը բնական ճանապարհով կրճատում է քաղցրի նկատմամբ ցանկությունը։

3. Ինչպե՞ս հասցնել ամեն գործ և ճիշտ սնվել միևնույն ժամանակ։ Այստեղ ռեժիմ և համակարգ է անհրաժեշտ։ Ամենից ճիշտը շաբաթվա մթերքները նախօրոք գնելն է՝ ամեն օրվա մենյուն հաշվի առնելով։ Շատ հարմար է ամեն օրվա ուտելիքն առանձին փաթեթավորելը. այդպես դուք ավել չեք ուտի։

4. Սննդակարգի սկզբի համար օգտագործեք ձեր հեռախոսի հիշեցման գործառույթը։ Պետք է ուտել ամեն չորս ժամը մեկ. Այդ ժամանակ օրգանիզմը սննդարար նյութերի պակաս չի զգա։ Անհրաժեշտ է նաև բավարար քանակությամբ ջուր խմել. այստեղ նույնպես հիշեցումները ձեզ կօգնեն։

5. Ֆիզիկական մարզումների հաջողության գրավականը դրանց կանոնավորությունն է։ Ավելի լավ է մի քիչ, բայց ամեն օր, քան շաբաթական երկու անգամ՝ ուժասպառ լինելով։ Օրական երեսուն րոպեն լրիվ բավական է կազմվածքը կարգի բերելու համար։

6. Մենք սպասում ենք, թե երբ է գալու ժամանակը, իսկ ժամանակը միայն գնում է։ Շատ բան կախված է այն միջավայրից, որում մենք ապրում ենք, այն մարդկանցից, ում հետ շփվում ենք։ Նիհարելու համար պետք է ձեզ հեռու պահեք գայթակղություններից և ժամանակին պատրաստեք դիետիկ ուտեստները։ Ինչ որ բան ստանալու համար, մի ուրիշ բանից պետք է հրաժարվել։ Շատերը նույնիսկ ընկերներին են կորցնում, որոնք չեն կիսում իրենց սննդային նախընտրությունները։

7. Ուտելիքից կախվածություն իրոք գոյություն ունի։ Ամեն անգամ, երբ դու պարգևատրում ես քեզ ուտելիքով և չափից շատ ես ուտում, ուղեղը դա հիշում է. հաճույքի դոֆամին հորմոնն է արտադրվում։ Հաջորդ անգամ, երբ դու որոշես հրաժարվել քաղցրից կամ փոքրացնես լազանյայի չափաբաժինը, դոֆամին չի արտադրվի և օրգանիզմը վատ կզգա։

8. Այսպիսի մի տեսություն կա ծովախեցգետիններով դույլի մասին։ Խեցգետիններն առանձին կարող են դուրս գալ դույլից, բայց երբ նրանք միասին են այնտեղ, մեկը փորձում է վեր բարձրանալ, մյուսները նրան հետ են հրում իր ցեղակիցների մոտ։ Երբ մարդն ուզում է նիհարել, ընկերներն ասում են, որ միևնույնն է, ոչինչ չի ստացվի և նրան կոնֆետ են հյուրասիրում, սա հենց այն crab bucket-ն է՝ ծովախեցգետիններով դույլի էֆեկտը։

Նիհարել կարգավորված կենսակերպի օգնությամբ՝ միակ ճիշտ ճանապարհն է։ Մի քանի ամսով դիետան չի տա այն արդյունքը, ինչ մեկ տարով սննդակարգի փոփոխությունը։ Հրաժարվել ռաֆինացված քաղցրավենիքներից, թխվածքից, ֆաստֆուդից և ալկոհոլից ոչ միայն նիհարել է նշանակում, այլև ավելի առողջ դառնալ։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Be the first to comment on "Նիհարելու 9 գաղտնիք, որոնց մասին գիտեն գիտնականները և թաքցնում են սննդաբանները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ