Տերն է մեր հայրը, Տերն է մեր դատավորը, Տերն է մեր իշխանը, Տերն է մեր թագավորը, Տերն է մեր փրկիչը, նա է փրկելու մեզ

Տերն է մեր հայրը, Տերն է մեր դատավորը, Տերն է մեր իշխանը, Տերն է մեր թագավորը, Տերն է մեր փրկիչը, նա է փրկելու մեզ։

Եսայի 33։22

 

 

Միայն Քեզ, Տեր, միայն Քեզ եմ աղոթում…🙏

Բարերար Տեր, նայի՛ր ողորմությամբ Քեզ երկրպագողիս և Քո սուրբ Անունը փառաբանողիս:

Տե՜ր զորության՝ հանդարտեցրու հոգիս սատանայական բոլոր խռովություններից և աշխարհիկ հոգսերից:

Առաքի՛ր Քո խաղաղության հրեշտակին, որ մեզ անխռով պահի գիշեր և ցերեկ, քնած թե արթուն, որպեսզի միշտ գոհությամբ փառավորենք Քեզ:

ԱՄԵՆ:

«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի’ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում.

ճշմարիտ եմ ասում ձեզ, ա’յդ իսկ է նրանց վարձը (այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը):

Այլ երբ դու (խոսքն ուղղված է Հիսուսին հավատացողին և հետևողին) ծոմ պահես, օծի’ր քո գլուխը և լվա’ քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը` գաղտնաբար, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»։

Մատթ. 6:16-18

Սովորեք Աստծուն շնորհակալություն հայտնել նրա համար, ինչ ունեք եւ նա ձեզ կտա այն ամենը` ինչի պակասն ունեք…🙏

Հինգ տարեկան մի փոքրիկ մտնում է դեղատուն, ցույց տալով իր մոտ եղած դրամները, հարցնում է դեղագործին.
— Այս դրամներով կարո՞ղ եմ հրաշք գնել:
Դեղագործը լսում է փոքրիկին և զարմացած հարցնում, թե ով է պատվիրել իրեն <հրաշք > գնել:
Փոքրիկը պատասխանում է.
— Բժիշկը ասաց, որ մայրդ միայն հրաշքով կբժշկվի, խնդրում եմ օգնիր ինձ, իմ դրամները բավակա՞ն են:
Դեղագործը ասում է փոքրիկին.
— Երանի թե այդ դեղը մոտս լիներ, ես անվճար կտայի, որովհետև մայրիկիդ շատ ես սիրում: Քո մայրիկի դեղը միայն Հիսուսի մոտ կա, գնա եկեղեցի և ասա Հիսուսին, որովհետև Հիսուսը փոքրերին շատ է սիրում, ու կլսի քո խնդրանքը:
Փոքրիկը վազելով եկեղեցի մտավ, կանգնեց խաչված Հիսուսի պատկերի առջև և ասաց.
— Գիտեմ՝ խաչված ես, ցավերի մեջ ես, ինձ լսելու ժամանակ չունես, բայց դեղագործը ասաց, որ մայրիկիս <հրաշք> դեղը մոտդ է: Մայրիկիս շատ եմ սիրում, և իմ ունեցած դրամները սրանք են, որ հավաքել էի հեծանիվ գնելու համար, վերցրո՛ւ սրանք, և խոստանում եմ, որ կվերադառնամ և կօգնեմ քեզ, որ խաչից իջնես, միայն խնդրում եմ, արագ տուր:
Փոքրիկը ոչ մի պատասխան չլսեց պատկերից, և գոռալով ասաց.
— Եթե չօգնես ինձ, ես կբողոքեմ Քո Մայրիկին: Եթե դու էլ ինձ պես սիրում ես Քո մայրիկին, խնդրում եմ, շտապ տուր դեղը, ես անպայման կվերադառնամ քեզ օգնելու համար:
Քահանան լսում է փոքրիկի աղմկոտ ձայնը, մոտենում և ասում է.
— Հիսուս ամեն ինչ լսում է, կարիք չկա գոռալու, նա ինձ ուղարկեց, որ ես քեզ հետ գամ մայրիկիդ մոտ: Տա՛ր ինձ ձեր տուն:
Փոքրիկն ու քահանան քայլեցին դեպի տուն, ճանապարհին փոքրիկը պատմեց եղելությունը, մոր հիվանդությունը, անկողին ընկնելը և թե ինչպես բժիշկը ասել է, որ միայն հրաշքը կբուժի մայրիկիդ, իսկ դեղագործը ասաց, որ միայն Հիսուս ունի այդ դեղը:
Երբ տուն հասան, մոր սենյակը մտան, սակայն անկողինը դատարկ էր. փոքրիկը ձայն տվեց մայրիկին:
Այդ ժամանակ մայրը խոհանոցից դուրս եկավ, գրկեց փոքրիկին և ասաց.
— Բժիշկը, որ ինձ բժշկեց, բարևեց քեզ, և ասաց, որ ինքն էլ է իր մայրիկին շատ սիրում: Որտեղի՞ց ես ճանաչում նրան:
Այդ ժամանակ քահանան միջամտեց նրանց խոսակցությունը և ասաց.
— Տեսա՞ր, արեց այն, ինչ ուզում էիր, նույնիսկ մեզանից շուտ եկավ…

На данном изображении может находиться: текст

Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ օրհնեց մեզ ի Քրիստոս ամենայն հոգևոր օրհնությամբ՝ երկնային աշխարհում.

նա ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ սիրով:

Նախասահմանեց մեզ որդեգրության Հիսուս Քրիստոսի միջոցով՝ ըստ իր կամքի հաճության: Գովենք նրան այն փառքի համար, որով երջանկացրեց մեզ իր Սիրելիով:

Նրանով է, որ ունենք փրկություն, նրա արյան միջոցով՝ մեղքերի թողություն՝ ըստ իր շնորհի մեծության չափի, որ և առատացավ մեր մեջ ամենայն իմաստությամբ և գիտությամբ….

Եփեսացիներին 1:3-7

Be the first to comment on "Տերն է մեր հայրը, Տերն է մեր դատավորը, Տերն է մեր իշխանը, Տերն է մեր թագավորը, Տերն է մեր փրկիչը, նա է փրկելու մեզ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ