🙏 Գոհանում եմ Քեզանից, Ո՜վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ. Եվ օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը,

🙏 Գոհանում եմ Քեզանից,
Ո՜վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ.Եվ օրհնում ու փառավորում
Քո սուրբ անունը,
Որ պահեցիր այս գիշեր.Քո անարժան ու մեղավոր ծառային,
Բոլոր վտանգներից ու փորձություններից,
Խաղաղությամբ հասցնելով,
Առավոտյան այս ժամին.Եվ արժանացրիր Քո ծառային տեսնելու
Քո ողորմության լույսը…
ԱՄԵՆ

 

Սիրելի բարեպաշտ զավակներ մեր,

Այսօր սկսվում է Մեծ պահքը, ապաշխարության խորհրդավոր շրջան, որի ընթացքին մենք առանձնակի պատրաստությամբ նորոգում ենք մեր անձերը, միտքն ու հոգին՝ մաքուր սրտերով ընդունելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը:

Մեծ պահքը հրավեր է վերատեսության ենթարկելու և ճշմարիտ պատվիրանապահությամբ սրբագրելու մեր կյանքի ընթացքը՝ աղոթքով ու բարի գործերով այն հաստատելու տերունապատվեր սիրո, հավատի ու հույսի մեջ:

Պահեցողության լուսավոր խորհուրդը զորացնում է հավատքը և նորոգություն բերում մեր կյանքին՝ դառնալով կարևոր միջոց հոգևոր-բարոյական արժեքների ամրապնդման և Աստծո հետ հաղորդակցության զորացման:

Այս հոգևոր ճամփորդության սեմին հորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին ջերմեռանդ աղոթքով անցկացնել պահքի շրջանը, ներհայեցողությամբ ու պահեցողությամբ կյանքն իմաստավորել հոգու առատ պտուղներով, հավատարիմ մնալ քրիստոնեական վկայության մեջ, որպեսզի մեր Տիրոջ Սուրբ Հարության տոնին արժանանանք Նրա կենսապարգև շնորհներին ու երկնառաք օրհնություններին:

«Նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք լավը, և թե ինչ է Աստծու կամքը բարին և հաճելին և կատարյալը» (Հռոմ. 12:2):

Երկնավոր մեր Տիրոջ շնորհը, սերը և խաղաղությունը թող ամենքիս հետ լինեն: Ամեն

🙏 Ընկալ, Տէր, զաղաչանս մեր բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնին անարատ ծնողի Միածնի Որդւոյ քո, եւ աղաչանօք ամենայն սրբոց քոց եւ աւուրս շնորհիւ: Լուր մեզ Տէր, եւ ողորմեա, ներեա, քաւեա եւ թող զմեղս մեր, արժանաւորեա գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ Որդւոյ եւ ընդ Հոգւոյդ սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից, ամէն. մեղայ Աստուծոյ:
Խոստովանիմ առաջի Աստուծոյ եւ սրբուհւոյ Աստուածածնին եւ առաջի ամենայն սրբոց եւ առաջի ձեր հարք եւ եղբարք` զամենայն մեղս զոր գործեալ եմ. քանզի մեղայ խորհրդով, բանիւ եւ գործով, եւ ամենայն մեղօք զոր գործեն մարդիկ, մեղայ, մեղայ, աղաչեմ զձեզ, խնդրեցէք վասն իմ յԱստուծոյ զթողութիւն…

Be the first to comment on "🙏 Գոհանում եմ Քեզանից, Ո՜վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ. Եվ օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը,"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ