Փա՜ռք Քեզ Տեր, փառք Քեզ ամեն ինչի համար. Ամեն 👼👼👼

Փա՜ռք Քեզ Տեր, փառք Քեզ ամեն ինչի համար. Ամեն 👼👼👼

Բարի լույս և օրհնյալ օր ամենքիս 👼👼👼

«Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն:
Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:
Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն:
Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:
Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն:
Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»։
Մատթ. 5։3-10
Բարերա՜ր Տեր, նայի՜ր
ողորմությամբդ Քեզ
երկրպագողիս և Քո սուրբ
անունը փառաբանողիս:
Տե՜ր զորության.
հանդարտեցրու հոգիս
սատանայական բոլոր
խռովություններից ու
աշխարհիկ հոգսերից:
Առաքի՜ր Քո խաղաղության
հրեշտակին, որ մեզ անխռով
պահի գիշեր ու ցերեկ, քնած
թե արթուն, որպեսզի միշտ
գոհությամբ փառավորենք Քեզ:
ԱՄԵՆ:

На данном изображении может находиться: снег, небо и на улице

Խաչը քրիստոնիայի համար պսակ է, որ բացահայտում է Քրիստոսի կյանքի իմաստը, այն՝ որ Հիսուս ի սեր մարդկության եկավ աշխարհ, չարչաչվեց, խաչվեց և իր խաչելությամբ նոր իմաստ ու խորհուրդ տվեց խաչին: Մինչև Քրիստոս խաչը պատժի գործիք էր և մահ էր խորհրդանշում: Քրիստոսի խաչելությամբ խաչը մահվան նկատմամբ հաղթանակի և կյանքի խորհուրդ դարձավ: Պողոս առաքյալը գրում է. <<Քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով>> (Գաղատացիներին 6: 14):

Աստված սեր է

1. Պարտականությունն առանց սիրո` մարդուն դարձնում է դյուրագրգիռ:

2. Պատասխանատվությունն առանց սիրո ` մարդուն դարձնում է անհարգալից:

3. Արդարությունն առանց սիրո` մարդուն դարձնում է անողոք:

4. Ճշմարտությունն առանց սիրո` մարդուն դարձնում է քննամոլ:

5. Գիտելիքն առանց սիրո` մարդուն դարձնում է մեծամիտ:

6. Բարեկրթությունն առանց սիրո` մարդուն դարձնում է երկերեսանի:

7. Խելամտությունն առանց սիրո` մարդուն դարձնում է խորամանկ:

8. Սիրալիությունն առանց սիրո` մարդուն դարձնում է կեղծավոր:

9. Կարգապահությունն առանց սիրո` մարդուն դարձնում է մանրախնդիր:

10. Իրավասությունն առանց սիրո` մարդուն դարձնում է անհողդողդ:

11. Իշխանությունն առանց սիրո` մարդուն դարձնում է բռնակալ:

12. Պատիվն առանց սիրո` մարդուն դարձնում է ամբարտավան:

13. Հարստությունն առանց սիրո` մարդուն դարձնում է ագահ:

14. Հավատն առանց սիրո` մարդուն դարձնում է մոլեռանդ:

Առաւօ՛տ լուսոյ, Արեգա՛կն արդար, առ իս լո՛յս ծագեա:
Բղխո՛ւմն ի Հօրէ, բղխեա՛ ի հոգւոյս բան Քեզ ի հաճոյս:
Գա՛նձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ գտո՛ղ զիս արա:
Դուռն ողորմութեան դաւանողիս բա՛ց, դասեցո՛ վերնոցն:
Երրեա՛կ միութիւն, եղելո՛ց խնամող, եւ ի՛նձ ողորմեա:
Զարթիր, Տէ՛ր, յօգնել. զարթո՛ զթմրեալս՝ զուարթնոց նմանիլ:
Էդ Հայր անսկիզբն, էակից Որդի, է միշտ Սուրբ Հոգի:
Ընկա՛լ զիս, գթա՛ծ, ընկա՛լ, ողորմա՛ծ, ընկա՛լ, մարդասէ՛ր:
Թագաւո՛ր փառաց, թողութեա՛նց տուող, թո՛ղ ինձ զյանցանս:
Ժողովո՛ղ բարեաց, ժողովեա՛ եւ զիս ժողովս անդրանկաց:
Ի Քէն, Տէ՛ր, հայցեմ, ի մարդասիրէդ, ինձ բժշկութիւն:
Լե՛ր կեանք մեռելոյս, լոյս՝ խաւարելոյս, լուծանող՝ ցաւոյս:
Խորհրդո՛ց գիտող, խաւարիս շնորհեա՛ խորհուրդ լուսաւոր:
Ծնո՛ւնդ Հօր ծոցոյ, ծածկելոյս ստուերաւ ծագեա՛ լոյս փառաց:
Կենարա՛ր Փրկիչ, կեցո՛ զմեռեալս, կանգնեա՛ զգլորեալս:
Հաստեա՛ հաւատով, հաստատեա՛ յուսով, հիմնեցո՛ սիրով:
Ձայնիւս աղաչեմ, ձեռօքս պաղատիմ. ձիր բարեաց շնորհեա՛:
Ղամբարամբ լուսոյ, ղեկավա՛ր ճարտար, ղօղեալս ամրացո՛:
Ճառագա՛յթ փառաց, ճանապա՛րհ ինձ ցոյց՝ ճեպել ի յերկինս:
Միածի՛նդ Հօր, մո՛յծ զիս յառագաստ մաքուր հարսանեացդ:
Յորժամ գաս փառօք յահագին աւուրն, յիշեա՛ զիս, Քրիստո՛ս:
Նորոգո՛ղ հնութեանց, նորոգեա՛ եւ զիս, նորո՛գ զարդարեա:
Շնորհատո՛ւ բարեաց, շնորհեա՛ զքաւութիւն, շնորհեա՛ զթողութիւն:
Ուրախացո՛, Տէ՛ր, ոգւոյս փրկութեամբ, ոյր վասն եմ ի սուգ:
Չար մշակողին չար սերմանց նորին չորացո՛ զպտուղն:
Պարգեւի՛չ բարեաց, պարգեւեա՛ իմոց պարտեացս թողութիւն:
Ջո՛ւր շնորհեա աչացս՝ ջերմ հեղուլ զարտօսր, ջնջել զյանցանս:
Ռետի՛նդ քաղցու, ռամ հոգւոյս արբո՛, ռա՛հ ցոյց ինձ լուսոյ:
Սէ՛ր անուն Յիսուս, սիրով Քով ճմլեա՛ սիրտ իմ քարեղէն:
Վասն գթութեան, վասն ողորմութեան վերստի՛ն կեցո:
Տենչալւոյդ տեսլեամբ տո՛ւր ինձ յագենալ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս:
Րաբո՛ւնդ երկնաւոր, րոտեա՛ զաշակերտս րամից երկնայնոց:
Ցօղ արեան Քո, Տէ՛ր, ցօղեա՛ ի հոգիս, ցնծասցէ անձն իմ:
Ււծեալս մեղօք ւիւծեալ աղաչեմ ւիւսել ինձ բարիս:
Փրկի՛չ բոլորից, փութա՛ զիս փրկել փորձութեանց մեղաց:
Քաւի՛չ յանցանաց, քաւեա՛ զօրհնաբանս՝ Քեզ երգել զփառս:
Սրբուհւոյ Աստուածածնին բարեխօսութեամբ յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:
Սուրբ Ներսես Շնորհալի

На данном изображении может находиться: на улице и еда

Be the first to comment on "Փա՜ռք Քեզ Տեր, փառք Քեզ ամեն ինչի համար. Ամեն 👼👼👼"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ