Թող ամեն ինչ լինի Աստծո կամքով քանի որ Աստծո կամքը բարի է🙏🙏🙏

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն

Աստծո կամքը բարի՜ է… 🙏🙏🙏

 

 

Տիրոջ օրհնությամբ և Խաչի զորությամբ բարի՜ ու խաղաղ գիշեր ամենքիս…. 👼👼👼
На данном изображении может находиться: текст

Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը. ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ Ինձանով․․,․․
Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը. ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ Ինձանով․․,․․

Հովհաննես 14.6

Տե՜ր Աստված,
Սովորեցրո՛ւ ինձ սիրել Քեզ ավելին, քան ինձ եմ սիրում.
Սովորեցրու դատել ինձ այնպես, ինչպես ուրիշներին եմ դատում.
Սովորեցրու գիտակցել, որ վրեժը թուլության առաջին նշանն է:

Տե՜ր Աստված,
Մի՛ տուր ինձ հպարտություն այն ժամանակ, երբ ես հաղթում եմ.
Թույլ մի տուր հուսահատվել պարտության ժամանակ.
Հիշեցրու ինձ միշտ, որ պարտությունը հաջողության հասնելու փորձերից է:
Տե՜ր Աստված,
Եթե ինձ տանում ես հաջողության ճանապարհով,
Ապա մի վերցրու համեստությունս:Տե՜ր Աստված,
Եթե ես մարդկանց ցավ պատճառեմ
Ուժ տուր ինձ նրանցից ներողություն խնդրելու,
Իսկ եթե մարդիկ ինձ ցավ պատճառեն
Ուժ տուր ներել նրանց…
Հաստատուն պահիր շավիղն իմ քո ճանապարհին,
Որ ընթացքս չխոտորվի։Ես քեզ կանչեցի Տեր,
Քանի որ լսեցիր ինձ, Աստված.
Դեպի ինձ խոնարհեցրու ականջդ
Եվ լսիր իմ խոսքերը։
(Սաղմոս 16. 5-6)

Խաչը քրիստոնիայի համար պսակ է, որ բացահայտում է Քրիստոսի կյանքի իմաստը, այն՝ որ Հիսուս ի սեր մարդկության եկավ աշխարհ, չարչաչվեց, խաչվեց և իր խաչելությամբ նոր իմաստ ու խորհուրդ տվեց խաչին: Մինչև Քրիստոս խաչը պատժի գործիք էր և մահ էր խորհրդանշում: Քրիստոսի խաչելությամբ խաչը մահվան նկատմամբ հաղթանակի և կյանքի խորհուրդ դարձավ: Պողոս առաքյալը գրում է. <<Քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով>>։

Գաղատացիներին 6: 14

Be the first to comment on "Թող ամեն ինչ լինի Աստծո կամքով քանի որ Աստծո կամքը բարի է🙏🙏🙏"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ