Փա՜ռք Քեզ Աստված մեր, փա՜ռք Քեզ, ամեն բանի համար Տեր, փա՜ռք Քեզ


Warning: mysql_num_fields() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/www-root/data/www/arm.zham.info/wp-includes/wp-db.php on line 3220
Փա՜ռք Քեզ Աստված մեր,
փա՜ռք Քեզ, ամեն բանի
համար Տեր, փա՜ռք Քեզ:
Փա՛ռք տվեք Աստծուն,
օրհնեցե՛ք մարդասեր և 
հավիտենական Թագավորին,
որ փրկում և ապրեցնում է Իր
ծառաներին: Դո՛ւ ես մեր
Փրկիչը՝ Քրիստոս Աստված,
հիմա մեր հոգիները օրհնում
և փառաբանում են Քեզ:
ԱՄԵՆ:

На данном изображении может находиться: облако, небо и на улице
Պահպանի՛ր ինձ, Աստվա՛ծ, քանզի Քեզ վրա դրի հույսն իմ։ Տիրոջն ասացի. «Իմ Տերն ես Դու, ինձ արված բարիքները Քեզնից են։

Սաղմոս 15:2Պահպանի՛ր ինձ, Աստվա՛ծ, քանզի Քեզ վրա դրի հույսն իմ։ Տիրոջն ասացի. «Իմ Տերն ես Դու, ինձ արված բարիքները Քեզնից են։

Սաղմոս 15:2

Փա՜ռք Քեզ Տեր, փառք Քեզ ամեն ինչի համար 👼👼
На данном изображении может находиться: в помещении

Տե՜ր Աստված,
Սովորեցրո՛ւ ինձ սիրել Քեզ ավելին, քան ինձ եմ սիրում.
Սովորեցրու դատել ինձ այնպես, ինչպես ուրիշներին եմ դատում.
Սովորեցրու գիտակցել, որ վրեժը թուլության առաջին նշանն է:

Տե՜ր Աստված,
Մի՛ տուր ինձ հպարտություն այն ժամանակ, երբ ես հաղթում եմ.
Թույլ մի տուր հուսահատվել պարտության ժամանակ.
Հիշեցրու ինձ միշտ, որ պարտությունը հաջողության հասնելու փորձերից է:
Տե՜ր Աստված,
Եթե ինձ տանում ես հաջողության ճանապարհով,
Ապա մի վերցրու համեստությունս:Տե՜ր Աստված,
Եթե ես մարդկանց ցավ պատճառեմ
Ուժ տուր ինձ նրանցից ներողություն խնդրելու,
Իսկ եթե մարդիկ ինձ ցավ պատճառեն
Ուժ տուր ներել նրանց…
Փա՜ռք Քեզ Աստված մեր,
փա՜ռք Քեզ, ամեն բանի
համար Տեր, փա՜ռք Քեզ:
Փա՛ռք տվեք Աստծուն,
օրհնեցե՛ք մարդասեր և 
հավիտենական Թագավորին,
որ փրկում և ապրեցնում է Իր
ծառաներին: Դո՛ւ ես մեր
Փրկիչը՝ Քրիստոս Աստված,
հիմա մեր հոգիները օրհնում
և փառաբանում են Քեզ:
ԱՄԵՆ:

ԱՂՈԹՔ…

Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու՛ ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու՛ ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:
Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրի՛ր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա՝ երկրորդ հերթին:
Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը ողջ ընթացքով, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնի՛ր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո՛չ անցյալի, և ո՛չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնի՛ր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:
Պահպանի՛ր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տու՛ր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:
Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկի՛ր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:
Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տու՛ր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու՛ ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանի՛ր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:
Տու՛ր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

Անտուան Դ՛ը Սենտ Էքզյուպերի

Be the first to comment on "Փա՜ռք Քեզ Աստված մեր, փա՜ռք Քեզ, ամեն բանի համար Տեր, փա՜ռք Քեզ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ