Հիշում եմ, որ Նիկոլ, Նիկոլ էին գրել, ես էլ ասեցի՝ Նիկոլ վարչապետ գրեք։ Ըտենց էլ շարունակեցինք մինչև հրապարակ»․ հիշում է Լեյլա տատիկ


Warning: mysql_num_fields() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/www-root/data/www/arm.zham.info/wp-includes/wp-db.php on line 3220
2018-ին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքներին առաջին իսկ օրերից մասնակցած 79-ամյա Վրանուհի Գևորգյանի կամ Լեյլա տատիկի հեղափոխական ոգևորությունը մեկ տարի անց էլ չի մարել:

«Շատ գոհ եմ, ասելու բան չունեմ։ Շատ խելքով գործ ա անում: Ես զգում եմ, որ փոփոխություն կա, մարդիկ ուրախ են, հանգիստ են: Ես էլ եմ հանգիստ։ Մենակ մնում ա որ օրենքը լինի, խաղաղություն, բժշկություն լինի, դաստիարակություն լինի, դպրոցներում լավ սովորեն երեխեքը, ամեն ինչը օրենքով լինի», — ասում է նա:
Թավշյա հեղափոխության օրերին Վրանուհի Գևորգյանը մշտապես Հանրապետության հրապարակի ցույցերի առաջին շարքերում էր կանգնում։ Հենց այդպես էլ հայտնվեց տեսախցիկների ու ֆոտոխցիկների ուշադրության կենտրոնում: «Ես ծանր լսողություն ունեմ, լրիվ չեմ լսում, բայց գոնե մեկ-մեկ ընենց բառեր կա, որ լսում եմ, ես էլ եմ մտածում։

Ապառատ չունեմ, լսողության ապառատ չունեմ, որ լավ լսեմ, դրա համար էլ բեմի մոտ եմ կանգնում, որ լավ լսեմ», — պատմում է Լեյլա տատիկը: 2018-ի մայիսի մեկին, երբ Ազգային ժողովում ընթանում էր Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում թեկնածության քննարկումը, տատիկը 10 ժամից ավելի կանգնել և հրապարակում տեղադրված էկրանից հետևել է խորհրդարանի հատուկ նիստին։

Ժամեր շարունակ կանգնելուց անգամ չէր էլ հոգնել. — «Չէ, բոլորովին։ Նաաբարոտ՝ թեթևանում էի, ուրախանում։ Ճիշտ գործ են անում, ոնց հոգնես։ Հիշում եմ, որ Նիկոլ, Նիկոլ էին գրել, ես էլ ասեցի՝ Նիկոլ վարչապետ գրեք։ Ըտենց էլ շարունակեցինք մինչև հրապարակ»:

 

 

Be the first to comment on "Հիշում եմ, որ Նիկոլ, Նիկոլ էին գրել, ես էլ ասեցի՝ Նիկոլ վարչապետ գրեք։ Ըտենց էլ շարունակեցինք մինչև հրապարակ»․ հիշում է Լեյլա տատիկ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ