Մեջքի ցավի գաղտնիքը ձեր ոտքերում է. 10 վարժություն, որոնք ամեն բան կկարգավորեն


Warning: mysql_num_fields() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/www-root/data/www/arm.zham.info/wp-includes/wp-db.php on line 3220

Մեջքի ցավը լուրջ խնդիր է, որը միլիոնավոր մարդկանց համար խնդիր է աշխարհով մեկ։ Դրա պատճառը հիմնականում վնասվածքներն են, սխալ կեցվածքը կամ նստակյաց աշխատանքը։

Մեր ոտքերը շատ կարևոր դեր են խաղում մեր հավասարակշռության, շարժման և դիրքի մեջ, այդ պատճառով շատ կարևոր է դրանք մարզավիճակում պահելը։ Ոտքերի սխալ խնամքը կարող է խնդիրներ առաջացնել, ինչի արդյունքում էլ անխուսափելի են դառնում ողնաշարի խնդիրները։Image result for rwa kulszowa

Մատները

Նստեք աթոռին և ձախ ոտքը դրեք աջ կոնքին։ Աջ ձեռքով վերցրեք մատները, թափահարեք բոլոր ուղղություններով և ձգեք մոտավորապես 10 վայրկյան դեպի կողքերը։ Կրկնեք երեք անգամ յուրաքանչյուր ոտքի համար։

Քայլեք մատների վրա

Փորձեք քայլել ոտքի մատների վրա 20 վայրկյան օրական հինգ անգամ։ Դա կուժեղացնի ձեր մկանները և ոտքերի ջլերը ու կթեթևացնի մեջքի ցավը։

Մատների սեղմում

Ոտքի մատներին սեղմելը կուժեղացնի արյան շրջանառությունը և կթուլացնի մեջքի ցավը։ Ծալեք ոտքերը կանգնած ժամանակ և փորձեք մատներով հասնել հատակին, որքան որ դա հնարավոր է։ Այդ դիրքով մնացեք երեք վայրկյան, հետո կրկնեք դա ևս 10 անգամ։ Վարժությունը կրկնեք օրական երեք անգամ։

Մատիտ կամ գրիչ ոտքերի համար

Կանգնեք և մի քիչ ծալեք ծնկները, հետո փորձեք գետնից բարձրացնել մատիտը։ Մատիտը 10 վայրկյան պահեք մատներով և կրկնեք դա հինգ անգամ շաբաթական 2-3 անգամ։Image result for rwa kulszowa

Շրջաններ՝ կոճերով

Մահճակալին պառկեք մեջքի վրա, հետո ոտքը վերև բարձրացրեք և կոճը շուռ տվեք 10-15 վայրրկյան։ Հետո նույնը արեք հակառակ ուղղությամբ։ Նույնը կրկնեք մյուս ոտքով։ Այս վարժությունը կթեթևացնի կոճերի, ծնկների, կոնքազդրային համակարգի ցավերը։Image result for rwa kulszowa

Ձգեք կրունկի ջլերը

Դեմքով դեպի պատը կանգնեք և աջ ոտքը ձգեք ձեր առջև, հետո ծալեք աջ ծունկը և կոնքերը առաջ բերեք։ Այսպես պահեք 30 վայրկյան։ Նույնը կրկնեք մյուս ոտքով։

Կրունկի ձգում

Նստեք հատակին և ոտքերից մեկը դրեք ձեր առջև, հետո ծալեք մյուսը, դրեք կոնքի տակ։ Հիմա ձգվեք և բռնեք ոտքի մատները։ Կրկնեք դա մյուս ոտքի հետ էլ։

Ոտքերի մերսում

Թենիսի գնդակը դրեք ձեր ոտնաթաթի տակ և գնդակը հետ ու առաջ տարեք ամեն օր մի քանի րոպե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

http://arm.1innews.ru/?p=2242

Be the first to comment on "Մեջքի ցավի գաղտնիքը ձեր ոտքերում է. 10 վարժություն, որոնք ամեն բան կկարգավորեն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ