Աստված այն Լույսն է, Որի դեմ խավարն անզոր է…🙏

Տե’ր իմ և Աստված իմ, շնորհակալ եմ, որ արժանի դարձրեցիր անարժանիս տեսնելու Քո ողորմության Լույսը…

Շնորհակալ եմ Տեր Աստված իմ լուսացրած ամեն օրվա համար🙏🙏🙏
На данном изображении может находиться: текст

Մեր գոյության նպատակն է լինել Աստծո հետ, նմանվել նրան, ապրել Աստվածային բարոյական օրենքի համաձայն և դրա շնորհիվ ձեռք բերել հոգևոր ու մարմնավոր սկիզբների ներդաշնակություն, հոգևոր հավասարակշռություն, հանգստություն, ուրախություն, խաղաղություն ու երջանկություն: Այդ լիակատար կյանքը Եկեղեցու լեզվով կոչվում է ՓՐԿՈՒԹՅՈՒՆ: Ձեռք բերել այդպիսի կատարելություն՝ նշանակում է այն ոչ միայն գտնել այժմյան ժամանակավոր կյանքում, այլև հոգու անմահության միջոցով փոխադրվել հավիտենականի ոլորտը:
Нет описания фото.

Տիրոջ օրհնությամբ բարի և խաղաղ օր ամենքիս 👼👼👼

Մի մարդ միշտ եկեղեցի էր հաճախում, մասնակցում էր Պատարագներին, ժամերգություններին, ծոմ էր պահում, սակայն մի թերություն ուներ. եկեղեցուց դուրս՝ մարդկանց հետ խոսելիս մշտապես հայհոյում էր կամ անիծում:
Մի օր էլ երազին Քրիստոս է երևում և մի կեղտոտ բաժակով մաքուր ջուր է տալիս, որ խմի: Մարդը զզվում է այդ կեղտոտ բաժակից, որովհետև մի մաքուր տեղ չկար, որպեսզի կարողանար խմել: Հարցնում է Քրիստոսին.
-Տե՛ր, ինչո՞ւ ես կեղտոտ բաժակով տալիս, մի՞թե հնարավոր չի մաքուր բաժակով տալ:
Քրիստոս պատասխանում է.
-Դա նույնն է, որ դու ամեն օր ջերմեռանդորեն աղոթում ես, բայց եկեղեցուց դուրս շատ ես հայհոյում ու մաքուր չես պահում բերանդ: Ինչպես դու այդ բաժակով չես կարողանում խմել ջուրը, այնպես էլ Ես չեմ կարող լսել և ընդունել քո այդ անմաքուր բերանով հնչած աղոթքները:

На данном изображении может находиться: небо, гора, облако, на улице и природа

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն քո.
Եկեսցէ արքայութիւն քո.
եղիցին կամք քո.
որպէս յերկինս` եւ յերկրի.
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր.
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք
մերոց պարտապանաց.
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա զմեզ ի չարէն:
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս. Ամեն

На данном изображении может находиться: 3 человека, люди стоят, облако, небо и на улице

ԱՂՈԹՔ ԽԱՉԻ ԱՊԱՎԻՆՈՒԹՅԱՆ
Քո Խաչը մեզ ապավեն լինի, Տե՛ր Հիսուս, երբ երևաս Հոր փառքով՝ լուսավոր ամպերի մեջ, այն ժամանակ մենք՝ քեզ հուսացողներս չենք ամաչի, այլ Քո մեծ զորությամբ կուրախանանք Քո աջ կողմում՝ իբրև Լուսո որդիներ, իբրև ցերեկվա որդիներ: Ամեն:

ՄԱՐԴԿ, ՈՎՔԵՐ ԾԱՂՐԵՑԻՆ ԱՍՏԾՈՒՆ…

Բրազիլիայի Կամպինաս քաղաքում մի խումբ ընկերներ հարբած վիճակում գնացին վերցնելու իրենց ընկերուհիներից մեկին…
Մայրը աղջկան ճանապարհեց մինչև մեքենան, և մտահոգվելով նրա ընկերների հարբած վիճակով` բռնեց արդեն մեքենայում տեղավորված աղջկա ձեռքն ու ասաց.
«Աստված քեզ հետ, աղջիկս, թող նա պահպանի քեզ»:
Աղջիկը պատասխանեց. «Եթե կարող է, թող տեղավորվի բեռնախցիկում, այստեղ այլևս տեղ չկա»:
Մի քանի ժամ անց լուր հասավ, որ մեքենան վթարի է ենթարկվել, և բոլոր ուղևորները մահացել են: Ավտոմեքենան այնպես էր ջախջախվել, որ մեծ դժվարությամբ հաջողվեց պարզել մակնիշը, իսկ բեռնախցիկը զարմանալիորեն անվնաս էր… Ոստիկանությունն ասաց, որ անհնար էր, որ բեռնախցիկն անվնաս մնար: Նրանք մեծապես զարմացան` տեսնելով, որ բեռնախցիկում դրված ձվերից և ոչ մեկը չէր կոտրվել….

 

 

 

Нет описания фото.

Աստված այն Լույսն է, Որի դեմ խավարն անզոր է…🙏Աստված այն Լույսն է, Որի դեմ խավարն անզոր է…🙏Աստված այն Լույսն է, Որի դեմ խավարն անզոր է…🙏Աստված այն Լույսն է, Որի դեմ խավարն անզոր է…🙏Աստված այն Լույսն է, Որի դեմ խավարն անզոր է…🙏Աստված այն Լույսն է, Որի դեմ խավարն անզոր է…🙏Աստված այն Լույսն է, Որի դեմ խավարն անզոր է…🙏Աստված այն Լույսն է, Որի դեմ խավարն անզոր է…🙏Աստված այն Լույսն է, Որի դեմ խավարն անզոր է…🙏Աստված այն Լույսն է, Որի դեմ խավարն անզոր է…🙏Աստված այն Լույսն է, Որի դեմ խավարն անզոր է…🙏

Be the first to comment on "Աստված այն Լույսն է, Որի դեմ խավարն անզոր է…🙏"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ