Ինչ օգտակար հատկություններով է օժտված համեմը. 11 պատճառ այն Ձեր սննդակարգում ներառելու համար

Համեմը (գինձ) համարվում է օրգանիզմը տոքսիններից ու վնասակար ծանր մետաղներից մաքրող ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Այն հարուստ է յուղերով, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում մարսողական համակարգի վրա, խթանում են ախորժակը և ազատում են աղիների գրգռումից: Բացի այդ՝ այս բույսը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, ինչը շատ կարևոր է առողջության համար:

Համեմի պտուղներն օգնում են մաքրել շնչառական համակարգը լորձից և խթանում են մայրական կաթի արտադրությունը: Բացի այդ՝ այն օգնում է մեղմել լյարդային անբավարարության ախտանշանները և մաքրում է օրգանիզմը վնասակար նյութերից, ինչպիսին են մետաղները, բակտերիաները, վատ խոլեստերինը և այլն:

Սակայն համեմն օժտված է նաև մի շարք այլ օգտակար հատկություններով.

· այն օգնում է բարելավել մարսողությունը,

· օգտագործվում է որպես արդյունավետ հակաբակտերիալ միջոց,

· օգնում է կարգավորել ախորժակը,

· օգնում է բուժել միզուղիների վարակները,

· ազատում է բերանի խոռոչը տհաճ հոտից և թարմացնում է շնչառությունը,

· համեմի թեյն օգնում է ազատվել հոգնածությունից ու գլխացավերից, հատկապես, եթե դրանք պայմանավորված են մրսածությամբ կամ գրիպով,

· համեմի յուղն ունի շատ յուրահատուկ բույր, ուստի օգտագործվում է կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ,

· օժտված է հակաբորբոքային հատկություններով, ուստի օգտագործվում է հոդացավերի ու ռևմատիզմի դեմ քսուքների բաղադրության մեջ,

· օգնում է նվազեցնել վատ խոլեստերինի մակարդակն ու բարձրացնել լավ խոլեստերինի մակարդակը,

· օգնում է դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրների դեպքում,

· օգնում է բարելավել քնի որակը և այլն:

Բացի այդ՝ համեմն օժտված է նաև հակասեպտիկ, հակասնկային և հակաբորբոքային ազդեցությամբ, ինչի շնորհիվ օգնում է ազատվել վարակներից, նվազեցնում է բորբոքումների մակարդակն ու արդյունավետ կերպով մաքրում է օրգանիզմի բոլոր համակարգերը:

Աղբյուր՝ Blognews

Be the first to comment on "Ինչ օգտակար հատկություններով է օժտված համեմը. 11 պատճառ այն Ձեր սննդակարգում ներառելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ