«Երեկ այդ ճամբարիկը սադրիչների բանակ էր գործուղել Օպերա, որպեսզի ծիկրակեն ու հարմար պահի վանկարկեն՝ Ռոբերտ վարչապետ»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կոնսոլիդացիայի կենտրոնը երեկ էլ չկայացավ… Իսկ հիմա ամենահետաքրքիրի մասով:

Երեկ քոչարյանականները ռազվեդկա արեցին ու վստահաբար տխրեցին. հաշվարկել էին, որ Օպերայի հարակից տարածքի սրճարանների տերերը պետք է երախտագիտությամբ հիշեն իր «առատաձեռնությունը», երբ նրանց լավ աչքով է նայել:

Բառիս բուն իմաստով այդ ճամբարիկը սադրիչների բանակ էր գործուղել Օպերա, որպեսզի տեղավորվեն բողոքող օբյեկտատերերի զգացմունքների տիրույթում, ծիկրակեն ու հարմար պահի վանկարկեն՝ Ռոբերտ վարչապետ, հըթնացս էլ թեժացնեն ոստիկանների հետ նրանց բախումը:

Ժողովրդին ու ոստիկանությանը սադրելու քոչարյանական տեխնոլոգիաներին բոլորս էլ առիթ ունեցել ենք հանդիպել 1999-ից հետո՝ բոլոր միտինգներում:

Որքան էլ սադրիչների սերունդ է փոխվել, դպրոցը մնացել է նույնը:

Ու մեծագույն մեղք է սադրիչների այդ խմբին ժողովուրդ, ակտիվիստ կամ ցուցարար կոչելը, մի հատ էլ պահանջել, թե ինչու իրավապաշտպան կազմակերպությունները սադրիչների իրավունքները չեն պաշտպանում…»:

Մեկնաբանեք լուրը և կիսվեք ընկերների հետ

Be the first to comment on "«Երեկ այդ ճամբարիկը սադրիչների բանակ էր գործուղել Օպերա, որպեսզի ծիկրակեն ու հարմար պահի վանկարկեն՝ Ռոբերտ վարչապետ»․ Ստյոպա Սաֆարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ