Սա իմանալուց հետո կսկսեք ամեն օր կիվի ուտել. այն հզոր բուժիչ միջոց է

Կիվին պարունակում է շատ վիտամիններ, ածխաջրեր, սպիտակուցներ, միկրոէլեմենտներ։ Իր բաղադրությամբ կիվին ռեկորդակիր է մրգերի և հատապտուղների շարքում։

Կիվին պարունակում է վիտամիններ C, E և K։ Վիտամին С-ն  92 մգ է 100 գրամանոց կիվիում։ Այդ վիտամինը կիվիում 2-3 անգամ ավելի շատ է, քան կիտրոնում, կամ այլ ցիտրուսներում։

Վիտամին C-ն զգալիորեն բարձրացնում է օրգանիզմի պաշապանողականությունը ինֆեկցիաների և վիրուսների դեմ։ Դրանից բացի, այդ վիտամինը բարձրացնում է օրգանիզմում կոլագենների վերարտադրությունը և զգալիորեն դանդաղեցնում ծերանալու գործընթացը։

Վիտամին Е-ն անհրաժեշտ է մաշկի բջիջների համար։ Այս վիտամինը գործում է որպեսզ հակաօքսիդանտ, որը օգնում է օրգանիզմին ազատվել տոքսիներից և ազատ ռադիկալներից։

Կիվին ունի յուրահատուկ կարողություն, որի շնորհիվ վերացնում է օրգանիզմի ավելորդ աղերը։ Նյութերը, որոնք պարունակում է կիվին, խոչընդոտում են երիկամների քարերի ձևավորմանը։

Կիվին հարուստ է հանքանյութերով՝ մանգան, պղինձ և կալիում։ Մանգանը և պղինձը օգնում են օրգանիզմին թարմացնել բջիջները և հյուսվածքները։ Կալիումը կարգավորում է օրգանիզմի հեղուկների մակարդակը և սրտի ռիթմը։ Այդ կերպով այն կարևոր դեր է խաղում սրտանոթային համակարգի առողջության համար։ Միկրոէլեմենտները, որոնք պարունակում է կիվին, խոչընդոտում են հիպերտոնիայի զարգացմանը, սրտի անբավարարությանը, ամրացնում է անոթների պատերը՝ այդպիսով կանխելով թրոմբոզի առաջացումը։

Կիվիի բաղադրության մեջ կա լյուտեին։ Այդ նյութը դադարեցնում է տարիքային տեսողական խնդիրները։ Լյուտեինը նաև պաշտպանում է մեր աչքերը ազատ ռադիկալների վնասակար ազդեցություններից։

Կիվին նաև օգնում է կարգավորել քունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կիվիի օգտագործումը բարելավվում է քունն այն մարդկանց մոտ, ովքեր ունեն խնդիրներ քնի հետ։

Կիվիից պատրաստված դիմակները օգնում են կանխել մաշկի վնասվածքները արևի ճառագայթներից և շրջակա միջավայրի աղտոտումներից, որոնք առաջացնում են կնճիռներ։

Աղբյուր՝ Hayinfo

Be the first to comment on "Սա իմանալուց հետո կսկսեք ամեն օր կիվի ուտել. այն հզոր բուժիչ միջոց է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ