Այն, ինչ այսօր ցուցադրվում է եթերով, տարիներ հետո մեր երեխաների քթերից է դուրս գալու

Փաստաբան Նորայր Նորիկյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միանշանակ կողջունեմ և կհամարեմ բեկումնային քայլ, եթե իսկապես որոշում կայացվի ամբողջությամբ արգելել հանրային վայրերում ծխելը:

Իսկ եթե մի փոքր առաջ էլ գնանք և ուղղակիորեն արգելենք անորակ սերիալների արտադրությունն ու ցուցադրումը, կհամարեմ, որ անգնահատելի գործ ենք անում մատաղ սերնդի դաստիարակման գործում:

Եկեք անկեղծ լինենք, այդ սերիալներն այսօր ավելի մեծ դերակատարություն ու ազեցություն ունեն մեր երեխաների «դաստիարակության» գործում, քան մեր ողջ կրթական համակարգը՝ մանկապարտեզից մինչև դպրոց ու ԲՈՒՀ: Այն, ինչ այսօր ցուցադրվում է եթերով, տարիներ հետո մեր երեխաների քթերից է դուրս գալու՝ դրա դառը հետևանքներով հանդերձ…

Ինքնախաբեությամբ չզբաղվենք, թե փայլուն սերունդ ենք մեծացնում… Այդ սերնդին իրապես կրթել ու նորմալ դաստիարակել է պետք…»:

Be the first to comment on "Այն, ինչ այսօր ցուցադրվում է եթերով, տարիներ հետո մեր երեխաների քթերից է դուրս գալու"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ